Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 27

:
Armenian - NEA
1 Դավիթն իր մտքում ասաց. «Ի վերջո մի օր Սավուղի ձեռքն եմ ընկնելու։ Ավելի լավ է գնամ այլազգիների երկիրը։ Եթե պատահի, որ Սավուղն ինձ փնտրի Իսրայելի բոլոր սահմաններում, դարձյալ նրա ձեռքից կազատվեմ»։
2 Դավիթը վեր կացավ, և ինքն ու իր հետ եղող վեց հարյուր մարդիկ անցան գնացին Գեթի արքա Մովաքի որդի Անքուսի մոտ։
3 Ինքը՝ Դավիթն ու իր մարդիկ, ամեն մեկն իր ընտանիքով, Դավիթն էլ իր երկու կանանց՝ Աքինովամ Հեզրայելացու և Նաբաղ Կարմեղացու կին Աբիգեայի հետ բնակվեցին Գեթում՝ Անքուսի մոտ։
4 Երբ Սավուղին տեղեկացրին, թե Դավիթը փախել է Գեթ, նա այլևս չհետապնդեց նրան։
5 Դավիթն Անքուսին ասաց. «Եթե քո ծառան քո առաջ շնորհ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մեկում, որ այնտեղ մնամ. ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։
6 Այն ժամանակ Անքուսը նրան տվեց Սիկելակը. այդ պատճառով էլ Սիկելակը Հուդայի երկրի արքաներին է պատկանում մինչև օրս։
7 Դավիթը այլազգիների երկրում բնակվեց չորս ամիս։
8 Դավիթն ու նրա մարդիկ ելնում ու հարձակվում էին գեսերացիների, գիզերացիների ու ամաղեկացիների վրա, որոնք բնակվում էին Գեղամսուրի պարսպապատ ապահով քաղաքներից մինչև Եգիպտոս։
9 Դավիթը հարվածեց այդ երկիրը և ողջ չթողեց ո՛չ տղամարդ և ո՛չ կին։ Նա ավար էր առնում ոչխարների հոտեր, արջառներ, ավանակներ, ուղտեր և հագուստ ու վերադառնում Անքուսի մոտ։
10 Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։
11 Տղամարդ ու կին ողջ չթողեցի, որ Գեթ բերեմ»։ Այսպես էր ասում, որ հանկարծ Գեթ գալով՝ չասեն. «Այս բոլորը Դավիթն է արել»։ Եվ այս էր Դավթի սովորությունը, քանի դեռ նա բնակվում էր այլազգիների երկրում։
12 Անքուսը Դավթին շատ էր վստահում՝ ասելով. «Այս մարդը Իսրայելի իր ժողովրդի մոտ իրեն վարկաբեկել է, և ինձ մոտ մինչև վերջ ծառա կլինի»։